Առողջության մասին՝ պարզ

Առողջ.հայ նախագիծը ժամանակակից առցանց հարթակ է, որը հատուկ նախագծված է երիտասարդների շրջանում հոգեկան առողջության, սեռական առողջության և վնասի նվազեցման կարևոր ոլորտներին անդրադառնալու համար՝ միաժամանակ ակտիվորեն ներգրավելով և տեղեկացնելով քաղաքականություն մշակողներին առողջապահական արդյունավետ քաղաքականության վերաբերյալ:

Հոգեկան առողջություն

Մենք ընդունում ենք հոգեկան առողջության բարդությունը և առաջարկում ռեսուրսներ, որոնք ներառում են տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիներ: Հավասարակիցներից բաղկացած մեր ​​թիմը կոտրում է խարանը,  կիսվում իր գիտելիքներով և խթանում բաց խոսակցություններ հեգական առոջության շուրջ:

Վնասի նվազեցում

Կենտրոնանալով վնասը նվազագույնի հասցնելու և պատասխանատու ընտրությունների աջակցման վրա՝ մենք առաջարկում ենք ապացույցների վրա հիմնված ռեսուրսներ և ոչ դատող մոտեցում:  Մեր նվիրված թիմը հավատարիմ է աջակցող միջավայրի ստեղծմանը, փոխըմբռնմանը նպաստելուն և վնասի նվազեցման հիմնական գործիքների տրամադրմանը:

Առողջության իրավունք

Յուրաքանչյուր անհատ արժանի է որակյալ առողջապահական խնամքի և իր բարեկեցության վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու իրավունքի՝ ընդունելով, որ առողջությունը մարդու հիմնական իրավունքն է: Ռեսուրսների և տեղեկատվության հսկայական տեսականիով մենք նպատակ ունենք կրթել, բարձրացնել իրազեկությունը և հզորացնել՝ վստահորեն պաշտպանելու մեր առողջական իրավունքները: 

Բաժանորդագրվել տեղեկագրին
Please enable JavaScript in your browser to complete this form.

Copyright © 2023 Dignity Movement NGO